Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.03.2019 - 23.03.2019

«Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգ» Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե):   Հայեցակարգում նախանշվում են՝ Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի (այսուհետ` Համակարգ) ստեղծման, ձևավորման մեկնարկային ուղղությունները և ռազմավարությունը: Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի հասցեավորման, ինչպես նաև հասցեների պետական գրանցման ոլորտում իրականացվելիք բարեփոխումները: Ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները, քաղաքականության մշակման հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը:   Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելուն:      Հայեցակարգի ընդունումը կնպաստի՝ 1) հասցեավորման առկա իրավիճակն օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի արագացմանը, 2) հասցեի տրամադրման և գրանցման գործընթացի պարզեցմանը, յուրաքանչյուր բնակավայրի համար հասցեների քարտեզների ստեղծմանը և դրանց հրապարակայնությանը, 3) հասցեների ռեեստրը ինքնաշխատ տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի դարձնելը,   Գործընթացների իրավական կարգավորման հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը:  
2 7950