Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 16.05.2025 - 31.05.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Նախագծով առաջարկվում է հաստատված կարգում հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները, ինչպես նաև սահմանել այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը։ Նախագծով առաջարկվում է նաև ներկայիս կարգավորումներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների առաջին դասարան ընդունվող՝ առաջնահերթություններից օգտվող սովորողների հայտագրման ժամկետները և գործընթացը։ Նախագծով սահմանվել է նաև նոր կարգավորում, որի համաձայն «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` գործող կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան, իսկ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած 2-րդ դիմումի հիման կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման դեպքում, եթե երեխայի մոտ արձանագրվել է մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, իսկ մեկ դասարան ցածր ընդգրկվելու նպատակով՝ նաև կարիքի գնահատման դիմումի հիման վրա:
Մնաց {days} օր
52 7439

Discussed 18.03.2024 - 02.04.2024

«ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ին, 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը    Սույն նախագծով ներկայացված առարկայական ծրագրերը մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխան:  
Մնաց {days} օր
0 2920
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: