Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 05.12.2024 - 20.12.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության կողմից վարվող լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկությունները այն մասին, որ բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ տեսակով գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք ունեն նաև ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակով գործունեության իրականացման լիցենզիաներ, առաջարկվում է ճառագայթային ախտորոշիչ` ֆլյուորոգրաֆիկ տեսակը ուժը կորցրած ճանաչել:Միաժամանակ, Հայաստանի Հանարպետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման 12-րդ հավելվածի պարզաբանում բաժնի ընդհանուր դրույթներ մասի 18-րդ պարբերությամբ սահմանված է, որ բժշկական օգնության և սպասարկման շարժական տեսակներով և լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակին համապատասխան վայրի պահանջով լիցենզիայի առկայության դեպքում: Նշվածով և շարժական ֆլյուորոգրաֆ սարքերի նույպես ոչ բավարար որակական տվյալներով պայմանավորված, առաջարկվում է ճառագայթային ախտորոշիչ` շարժական ֆլյուորոգրաֆիկ տեսակը ևս ուժը կորցրած ճանաչել:
Մնաց {days} օր
0 2716

Discussed 04.03.2021 - 19.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել որոշումը, որի համաձայն սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման այն տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային հագեցվածությունը, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս:
Մնաց {days} օր
0 8370
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: