Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 02.05.2023 - 17.05.2023

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։
0 1826

Discussed 23.06.2022 - 08.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծած­կագ­րե­րին դասվող՝ ծխա­խո­տա­յին արտա­դրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկ­տրո­նային սիգարետների և համա­նման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքա­վո­րում­ների՝ անհատ ձեռ­նար­կատեր չհան­դի­սացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետու­թյուն­ներից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում սահմանել առևտրային չափա­քանակներ: Նախագծի կարգավորման առարկան անհատ ձեռ­նար­կա­տեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծած­կագ­րե­րին դասվող՝ ծխախոտային արտա­դրանքի գլա­նակ­ների, հեղուկ քարթրիջների, էլեկ­տրո­նային սիգարետների և համանման անհատական էլեկ­տրո­նային գոլորշիացնող սարքա­վո­րում­ների առևտրային չափաքանակներեն են:
0 3747