Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 03.07.2025 - 23.07.2025

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով մանրամասն մեկնաբանվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության մեջ ներառվող աշխատանքները՝ սահմանելով դրանց իրականացման ընթացքում համապատասխան որակավորվման վկայական ունեցող անձնաց ներկայացվող պարտադիր պահանջները՝ իրավունքներն ու պարտականությունները։    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների որակը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։    Միաժամանակ Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1441-Ն որոշումը:
Մնաց {days} օր
1 1275

Discussed 04.04.2022 - 19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման արդյունքում ծագող հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 6749

Discussed 12.10.2020 - 27.10.2020

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեությանն առնչվող հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքներին, ներառյալ տարածական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը, տարածմանը և տրամադրմանը վերաբերող հարցերը:
Մնաց {days} օր
0 8974

Discussed 19.07.2018 - 04.08.2018

<<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>>, <<Աշխահագրական անվանումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը Գործող օրենքներում, 2005 թվականի Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին վերապահված ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին սահմանվում էր իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունելու գերատեսչական ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքներում կատարել անհրաժեշտ վերանայումներ: Օրենքների նախագծերով սահմանվում է, որ անշարժ գույքի կադաստրի ոլորտի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի լիազորությունները:
Մնաց {days} օր
0 10298
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: