Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 03.03.2020 - 19.03.2020

«Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը և «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման, փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննությոան անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Ներկայացված Նախագծերի անհրաժեշտությունը միտված է ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելուն և հստակեցնելուն, կանոնակարգելուն և կատարագործելուն։ Ինրպես նաև, Նախագծով սահմանվել են փորձաքննության մարմնին ներկայացվող պահանջները և  փորձագետների որակավորման ընթացակարգերը:
0 1081

Under development

Discussed 30.11.2018 - 15.12.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծով առաջարկվող լրացումներով և փոփոխություններով հստակեցվում են քրեական վարույթի մասնակցի կողմից քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության հարցերը:  Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը:
0 2916

Under development

Discussed 30.11.2018 - 15.12.2018

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծին ուղղված է օրենքի բացերը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, որը բխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու դատավարական պարտականության հարկադիր կատարման վերաբերյալ իրավահարաբերությունների ընթացակարգերը:
1 3019