Under development Discussed 19.01.2021 - 03.02.2021 ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» վարչապետի որոշման նախագիծ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը ՀՀ-ում իրականացվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որը ավելի քան մեկ տարի է՝ չի գործում: Այս իրավիճակն առավելապես պայմանավորված է ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ: Ուստի անհրաժեշտ է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել ՀՀ կառավարության նոր կառուցվածքին համապատասխան: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ առավել հստակեցվել և կարևորվել են Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը: Հետևաբար միջգերատեսչական համակարգման խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է բարձրացնել միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը վերապահելով ՀՀ փոխվարչապետին, ընդլայնել խորհրդի իրավասության շրջանակը, հստակեցնել կառուցվածքը և աշխատակարգը՝ նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու հնարավորություն, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ: Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի արձանագրության N41 քաղվածքով հավանության արժանացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողություններից/ներդրումից բխող կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացների համակարգումը: «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը, կառուցվածքը, իրավասությունը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում: 0 0 0 1308