Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 16.04.2020 - 08.05.2020

ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՄ ՏԿ 018/2011 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 10.10.2014թ. պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 3-րդ հավելվածի 48-րդ կետի համաձայն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմա¬նագրի 53-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները Հայաս¬տանի Հանրապետության կողմից կիրառվում են նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիս հետո՝ բացառությամբ Մաքսային միության նույն կետում նշված տեխ¬նիկական կանոնակարգերի, որոնց համար սահմանվում են նշված դրույթներն ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ: Մասնավորապես, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխ¬նի¬կական կանո-նակարգը Հայաստանի Հանրապետության համար կիրառվում է Պայ¬մա¬նագրի ուժի մեջ մտնելուց 60 ամիս հետո: Սույն թվականի հունվարի 2-ից ՀՀ-ում գործում է վերոնշյալ տեխնիկական կանոնակարգը, որի կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառությունը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պետք է ուղեկցվի հայերեն լրացված համապատասխանության գնահատման փաստաթղթերով: սա էլ հակիրճ նկարագրությունը «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխ¬նի¬կական կանո¬նակարգի տեխնիկականղթերի կանոնակարգման օբյեկտ հանդիսացոող անվավոր տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման փաստաթղթերի և դրանց լրացման կանոնները նկարագրող և հաստատող իրավական ակտ:  
0 1622

Located in RA Government

Discussed 06.12.2018 - 22.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելը:
0 2936

Discussed 06.08.2018 - 26.08.2018

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության 25.09.2015թ. N 1141-Ն որոշման հավելված 4-ով հաստատված «Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների» ծրագրի 16-րդ և 18-րդ կետերով:
0 3365