Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 20.06.2019 - 08.07.2019

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, ինչը կապահովի բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրում:  
1 563

Discussed 29.03.2019 - 14.04.2019

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում ներկայումս առևտուրը իրականացվում է շրջիկ առևտրի կետերի և շրջածախ առևտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի գործունեության և շրջածախ առևտրի իրականացման թույլատրված վայրերի, դրանց իրականացման ժամերի, առևտրի կետին ներկայացվող պահանջների և պայմանների և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցներ:
1 1074

Under development

Discussed 23.11.2018 - 09.12.2018

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ավելի քան 70 համայնքներ գրավոր ներկայացրել են օրենքի կիրակման ընթացքում առաջացած հետևյալ հիմնական խումբ խնդիրները՝ համայնքի վարչական տարածքում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ. համայնքի վարչական տարածքում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ վաճառքի վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ. համայնքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում՝ ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից և ալկահոլայինխմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության տրամադրման նպատակով՝ վաճառքի կամ իրացման վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու ընթացքում առաջացող խնդիրներ. համայնքի վարչական տարածքում տոնավաճառներ կամ փառատոններ կազմակերպելու կամ մասնակցելու թույլտվության համար տեղական տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ. համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ. Ընթացիկ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ անհրաժեշտ է լուծել համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար տեղական վճարի սահմանման ընթացքում առաջացող խնդիրները: Համայնքների կողմից ներկայացվել են նաև առաջարկություններ՝ օրենքում կատարելու լրացում, կանոնակարգելու համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման վճար սահմանելու գործընթացը: Նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի կիրարկումից հետո համայնքների կողմից գրավոր ներկայացված, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում առաջադրված և վերլուծությունների արդյունքում բացահայտված տեղական որոշ տուրքերի և վճարների սահմանման ընթացքում առաջացած բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև համայնքների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա՝ համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման, վճար սահմանելու անհրաժեշտությամբ :  
0 1431

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 1172

Under development

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 1272

The draft has been accepted

Discussed 03.10.2017 - 19.10.2017

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ հստակ կարգավորում են ստացել տեղական հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, տեղական հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի, հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, տեղական հանրաքվեի ամփոփման, հարցը համայնքի ավագանում քննարկմանը ներկայացնելու և հանրաքվեի դնելու նախաձեռնությանը համայնքի բնակիչների միանալու մանրամասները, տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:  
0 2262

Discussed 14.06.2017 - 24.07.2017

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների թվով 51 նախագծերի փաթեթը   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) ընդունմամբ պայմանավորված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել հարակից թվով 51 օրենքներում, քանի որ`    1) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող այնպիսի կարգավորումներ, որոնք վերանայվել են հարկային օրենսգրքով, ինչն անհրա­ժեշտություն է առաջացել կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին, 2) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված որոշ հասկացություններ, որոնք հարկային օրենսգրքով վերանայվել են կամ հարկային օրենսգրքով սահմանվել են որոշ նոր հասկացություններ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել հասկացությունները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին, 3) հարակից օրենքներում հարկային հարաբերությունների կարգավորման առումով կիրառվում են հղումներ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու են ուժը կորցրած, ինչն անհրաժեշտություն է առաջացրել կատարելու համապատասխան փոփոխություններ, 4) հարկային օրենսգրքով սահմանված որոշ նոր կարգավորումների, այդ թվում` հարկային և լիազոր մարմինների հսկողությանն առնչվող դրույթներն անհրաժեշտ է սահմանել նաև հարակից օրենքներով, 5) հարկային և մաքսային ծառայության հարցերը կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել իրավական առումով կարգավորել գործնականում առաջացած խնդիրները:
1 5169