Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

13.03.2026 29.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության մարզերում, իսկ 2027 թվականի սեպտեմբերից Երևան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական բոլոր հաստատությունները կգործեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ։ «ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կկարգավորվի հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման գործընթացը։ Բացի այդ, վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարության հրապարակումն ու թեկնածուների հայտերի ընդունումը կիրականացվի միայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված համապատասխան էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու միասնական կիրառությունը։
Մնաց {days} օր
1 506

Discussed 25.07.2025 - 09.08.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են «Հանրակրթության մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ սահմանված հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողին ներկայացվող պարտադիր պայմաններում առկա անհամապատասխանությունը կարգավորելու անհրաժեշտությամբ։  
Մնաց {days} օր
7 2520

Discussed 04.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի 4-րդ կետով սահմանված՝ հաստատության վարչատնտեսական գործառույթների պատվիրակման լիազորություն պետք է սահմանել նաև լիազորված մարմնի համար: Պատվիրակման լիազորություն սահմանելու դեպքում լիազոր մարմինը ևս կարող է պատվիրակել այս գործառույթներն ըստ անհրաժեշտության, օրինակ՝ երբ թափուր տեղը չհամալրվելու կամ գնումների գործընթացը ֆինանսապես ավելի շահավետ դարձնելու նպատակահարմարությունից ելնելով հաստատության վարչատնտեսական գործառույթների ամբողջությամբ կամ մասնակի պատվիրակելը կարող է ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ լինել:  
Մնաց {days} օր
0 4003

Discussed 16.05.2023 - 31.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտում փոփոխություն կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, որոշ ժամկետներ հստակ սահմանելու անհրաժեշտությունից ելնելով:
Մնաց {days} օր
0 4194

Discussed 16.11.2022 - 01.12.2022

«Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն ամբողջությամբ կամ դրա մի մասը իրավաբանական անձին պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները: Հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ հասնելով իրոք մասնագիտացված ծառայությունների ստեղծման:
Մնաց {days} օր
0 4905

Discussed 25.10.2022 - 09.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, «Հանրակրթության մասին»  օրենքի  փոփոխություններով:     Իրավական ակտի մշակման նպատակը բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան տնօրենի, վարչատնտեսական համակարգողի գործառույթները սահմանող դրույթներում կարգավորումներ տալն է, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ որոշ դրույթներում հստակեցումներ կատարելը:
Մնաց {days} օր
5 6227

Discussed 07.10.2022 - 22.10.2022

«Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրման պահանջով պայմանավորված՝ դպրոցի կառավարման գործընթացի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման գործընթացի պատշաճ կազմակերպումն է:
Մնաց {days} օր
3 6458
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: