Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 26.09.2025 - 17.10.2025

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը 2026-2030 թվականների համար՝ ամրագրելով կառավարման ռազմավարական ուղղությունները, տարածքային գոտևորման հիմքերը, էկոհամակարգերի պահպանման և վերականգնման միջոցառումները, վարչական կարողությունների զարգացումը, մոնիթորինգի և վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև տեղական համայնքների ներգրավման և մասնակցության ձևերը։ Կառավարման պլանի իրագործումն ուղղված է ազգային պարկի բնական և մշակութային ժառանգության արդյունավետ պահպանությանը՝ միաժամանակ խթանելով էկոտուրիզմը, կրթությունը և հետազոտությունները։
Մնաց {days} օր
1 1336

Discussed 26.09.2025 - 14.10.2025

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին   «2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» N 865-Ն որոշման հավելվածի աղյուսակում 1-ին կետի «189» թիվը փոխարինվել է «809» թվով։
Մնաց {days} օր
0 1211

Discussed 22.09.2025 - 07.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ կատարելու ֆինանսական հատկացումները, որոնց միջոցով կկարգավորվեն համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները:
Մնաց {days} օր
0 985

Discussed 13.06.2025 - 03.07.2025

«Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ     Սահմանվում է  Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2025 թվականի մինչև սեպտեմբերի 1-ը  առավելագույն չափաքանակներ, ժամկետ և որակի բնութագրերը։  
Մնաց {days} օր
0 1660

Discussed 23.04.2025 - 08.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:  Իրավական ակտի ընդունումից հետո արտոնությունների սահմանումը և տրամադրումը կլինի առավել հասցեական, հստակեցված, կգործեն միասնական չափորոշիչներ:
Մնաց {days} օր
0 1658

Discussed 08.04.2025 - 25.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ:  
Մնաց {days} օր
0 1841

Discussed 02.04.2025 - 17.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել: Որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված՝ վարձակալության վճարների 30 տոկոսը համայնքներին փոխանցելու վերաբերյալ պայմանագրերը կդադարեն գործել, իսկ վարձակալության հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել համաձայն «Սևան» ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի:
Մնաց {days} օր
0 2144

Discussed 15.01.2025 - 30.01.2025

«2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին»   Սահմանել 2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։
Մնաց {days} օր
0 3182

Discussed 05.11.2024 - 20.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
Մնաց {days} օր
0 2409
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: