Drafts

In the title
Draft development authority
Type
19.06.2020 05.07.2020
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել բնօգտագործման վճարի տարբերակված դրույքաչափ ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու պարագայում, տվյալ ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող ջրօգտագործողի համար` մասնավորապես կիրառելով մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործման, արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի 0.5 գործակից: Արդյունքում կբարձրանա ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, մասնավորապես, ջրային ռեսուրսների երկրոդային օգտագործման ծավալների ավելացման շնորհիվ էականորեն կկրճատվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից առաջնային ջրառը:  
0 637

Under development

Discussed 27.05.2020 - 11.06.2020

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված  կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։ Նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի  ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի  օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները:
0 1090

Under development

Discussed 07.04.2020 - 22.04.2020

«Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը՝ հաշվի առնելով ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի դրույթները ։
0 646

Discussed 11.06.2019 - 26.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կապահովվի ջրերի ոչ նպատակային, անարդյունավետ, առանց ջրօգտագործման թույլտվության, կամ թույլտվությունից ավել ջրօգտագործման դեպքերում հաշվարկել ջրային ռեսուրսներին հասցված վնասը, ինչպես նաև վնասակար նյութերով ջրային ռեսուրսներն աղտոտելու դեպքերում վերականգնել հասցված վնասները։ Այս դեպքում ջրային ռեսուրսների աղտոտման դեպքում հասցված վնասները համարժեք կլինեն վերականգնվող վնասներին։
0 2331