Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 15.03.2024 - 05.04.2024

Ակունք խոշորացված համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը որպես նվիրատվություն ընդունելու, դրանք անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և դրանց նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին Կառավարության որոշման սույն նախագծի կազմման հիմնական նպատակն է Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ ընդունված փաթեթի հիման վրա՝ «Հատիս հրաբուխ»  երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի մշակման և հաստատման հետ մեկտեղ իրականացնել Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր՝ 144,7 հեկտար հողերի նվիրատվության ընդունման,  այդ հողերի անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, ինչպես նաև հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփադրման գործընթացների իրականցումը:
0 496

Discussed 23.12.2022 - 07.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
0 2664

Discussed 24.11.2022 - 15.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
0 2511

Under development

Discussed 16.09.2020 - 22.02.2022

<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ>>, <<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն մեխանիզմի ներդնում, առաջարկվում է <<Բնության պահպանության միջազգային միության>> (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը՝ համապատասխանեցնելով օրենքը միջազգային չափանիշներին, առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում, առաջարկվում է նոր՝ վերականգման գոտու սահմանումը,սահմանվում է վճարներ բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման համար, հստակեցվել են մի շարք հասկացություններ և տրվել են նորերը:
0 8424