Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 08.09.2025 - 23.09.2025

«Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ պայմանավորված՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը իրականացնում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման գործընթացի ապահովումը, ինչպես նաև՝ լիցենզիաների պահանջների կատարման կապակցությամբ վարչարարության իրականացումը։ Հարկ է նշել, որ նախկինում ոստիկանության կողմից պահպանվող որոշ օբյեկտներ ներկայումս պահպանվում են մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից, որի հաշվառմամբ՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության դաշտը  ընդլայնվել է՝ ներառելով պետական կառավարման մարմինների շենքերի պահպանությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջնահերթություն է դառնում հիշյալ կազմակերպությունների նկատմամբ հսկողության մեխանիզմների սահմանումը՝ այն համատեքստում, որպեսզի նման լիցենզիա ունեցող կազմակերպությունները մատուցեն որակյալ ծառայություններ։ Հսկողության մեխանիզմների շարքում իր առանձին տեղն է զբաղեցնում հաշվետվությունների ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս համապատասխան մարմնին՝ բացահայտելու տվյալ ոլորտում առկա խնդիրները։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին ընդունվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-93-Ն օրենքը, որով, ի թիվս այլնի, սահմանվել է մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու օրենսդրական պահանջ։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևի և դրանում ներառվող տեղեկությունների ցանկի սահմանման լիազորություն է նախատեսվել։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել է «Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։
Մնաց {days} օր
0 1030

Discussed 25.09.2024 - 10.10.2024

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերով  առաջարկվող փոփոխությունները և լրացումները դրական ազդեցություն կունենան ոլորտի մրցակցային միջավայրի բարելավման, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների արդյունավետ վերահսկման, ստվերային պահնորդական կամ թիկնապահական գործունեության կանխարգելման վրա, ինչպես նաև մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիայի ստացման համար կնախատեսվեն ավելի խիստ չափորոշիչներ։ Բացի այդ, կհստակեցվի, թե որ կազմակերպություններն են պարտավոր իրենց օբյեկտների պահպանությունն իրականացնել մասնավոր պահնորդական կազմակերպությունների միջոցով և որոնք՝ հաստիքային աշխատակիցների միջոցով։
Մնաց {days} օր
0 3667

Discussed 01.07.2024 - 16.07.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԻ ԵՎ «ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունմամբ կապահովվի «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-494-Ն օրենքի պահանջը, այն է՝ պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով:
Մնաց {days} օր
0 2428
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: