Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 24.07.2023 - 08.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու, վեր հանված խնդիրները կարգավորելու համար: Անհրաժեշտություն է առաջացել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները սահմանել առանձին հավելվածով:      Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են. հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների մասով հանվել է հայոց լեզվի մասնագետի պահանջը՝ փոխարենը ներգրավելով տվյալ օտար լեզվի համապատասխան մասնագետին, հստակ տարանջատվել են «դասագիրք» և «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների մասով: Դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները կսահմանվեն առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա նշված նյութերը երաշխավորելու համար:
2 2247

Discussed 25.03.2021 - 09.04.2021

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշմամբ սահմանվում է պետական և համայնքային  նախադպրոցական  ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները։
2 7058

Under development

Discussed 03.11.2017 - 18.11.2017

Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներ և գործիքակազմ Սույն նախագծի նպատակն է՝ մշակել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջներ, բարելավել չափորոշչային պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմները որակյալ ուսումնական նյութերի միջոցով սովորողների  ուսուցման/ ուսումնառության գործընթացը դարձնել ավելի գրավիչ, դասագրքաստեղծ հեղինակային խմբերին ապահովել դասագրքերի համար մշակված ավելի հստակ չափանիշներով և գործիքակազմով:
8 14445