Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 18.07.2025 - 02.08.2025

«Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերը և կարգը։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը փոխանցվելու է բջջային հավելվածի միջոցով՝ մինչև դրոշմավորված ապրանքի օտարելը կամ օգտագործելը/սպառելը կամ շրջանառությունից հանելը։
Մնաց {days} օր
0 3393

Discussed 23.07.2024 - 07.08.2024

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել կոսմետիկա և հիգիենայի միջոցներ, օճառներ, լվացող և մաքրող միջոցների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
Մնաց {days} օր
0 2836

Discussed 17.07.2023 - 01.08.2023

«Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները՝ մասնավորապես՝ համակարգի գործառույթները, համակարգի մասնակիցներն ու օգտագործողները, համակարգի ստեղծումը, զարգացումը, շահագործման հանձնումը, շահագործումը և շահագործումից հանելու կանոնները և այլն։
Մնաց {days} օր
0 4930

Discussed 17.07.2023 - 01.08.2023

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացումն ու ճանաչումը, ինչպես նաև այդ ապրանքների շրջանառությունից դուրս գալու մասին տեղեկությունների ներկայացումը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործաղությունների չիրականացումը սահմանել որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։
Մնաց {days} օր
0 4334
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: