Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 14.11.2025 - 30.11.2025

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ՝ «Դպրոց»), անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացմանընթացակարգը։ Այն կիրառվելու է այն դպրոցների նկատմամբ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ի և համապատասխան առարկայական ծրագրերի հիման վրա։
Մնաց {days} օր
0 540

Discussed 27.08.2025 - 12.09.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ ՎԱՐԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» հրամանի նախագիծը նպատակ ունիn սահմանել կադրերի ռեզերվի վարման, գրանցման և հանելու ամբողջական և միասնական նոր կարգ, ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազա՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը և թափանցիկությունը, բարձրացնել համայնքային ծառայողների ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման արդյունավետությունը և ապահովել թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգեր՝ վերացնելով սուբյեկտիվ մոտեցումները։
Մնաց {days} օր
0 995

Discussed 15.04.2025 - 30.04.2025

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
Մնաց {days} օր
0 1682

Discussed 17.01.2025 - 02.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է «e-draft» համակարգում բարելավումներ գործարկելն ապահովելու նպատակով համապատասխան լրացումներ և փոփոխություն իրականացնել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգում:
Մնաց {days} օր
0 3152

Discussed 13.01.2025 - 28.01.2025

««Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տարածքային կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ 2024 թվականի մարտի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած՝ տնտեսական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի Վ/40-2024 արձանագրության օրակարգի 1-ին հարցի 6.1.2 կետով սահմանված՝ «...հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքներ իրականացնել բոլոր դպրոցների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործելու ուղղությամբ:», ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2)-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «դպրոցների համապատասխան բովանդակային կառավարումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ տնտեսական մասը մարզպետարաններին հանձնելու ուղղությամբ» հանձնարարականների կատարման պահանջից: Օրենսդրական նախագծերով առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են մեր երկրում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմնի վերանայման, կառավարման և գործունեության հիմնական ուղղություններով իրավակարգավորումների սահմանման անհրաժեշտությամբ:  Հանրակրթության ոլորտում ներկայում նոր ծրագրերով տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են կրթության բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, սովորողների առաջադիմության մշտադիտարկման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դպրոցների կառավարման մոդելի փոփոխության, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման և այլ ուղղություններով, որոնք միտված են կրթության արդյունավետության բարձրացմանն ու կրթության կազմակերպման համար պայմանների բարելավմանը, ուստի վերոնշյալ գործընթացների որակյալ կառավարումն իրականացնելու և որակական փոփոխություններ ունենալու տեսանկյունից է բխում հանրարկրթական դպրոցների բովանդակային կառավարումը ԿԳՄՍՆ-ին, իսկ վարչատնտեսական մասը մարզպետարանների աշխատակազմերին հանձնելու անհրաժեշտությունը:   Փոփոխությունները պայմանավորված են նաև «Հանրակրթության մասին» օրենքում որոշ ձևակերպումների, հղումների և կարգավորումների խմբագրման անհրաժեշտությունից՝  իրավակիրառ պրակտիկայում միանշանակ մեկնաբանելու նպատակով: Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը ոչ թե մեխանիկական, այլ բազմաշերտ և հսկայածավալ աշխատանք է ենթադրում,   իրականացվել են նախապատրաստական և վերլուծական աշխատանքներ, մասնավորապես՝ գործող համակարգի պայմաններում գործառույթների ցանկ և պատասխանատուների գույքագրում. թվայնացված գործառույթների գույքագրում և և թվայնացման ենթակա գործառույթների ժամանակային պլանավորում. կենտրոնացված կառավարման անցնելու դեպքում՝ աշխատանքային ծավալների վերլուծություն և բաշխում:       Դպրոցների ենթակայութման փոփոխությունը բնականաբար, ԿԳՄՍՆ-ի համար էապես մեծացնելու է աշխատանքների ծավալը: Ներկայումս համակարգվող 123 պետական հանրակրթական, թվով 14 մասնագիտացված և հատուկ  դպրոցների փոխարեն համակարգվելու են 1343 դպրոցի աշխատանքները, սակայն մյուս կողմից դիտարկելով՝ այն հնարավորություն կտա միասնական, որակյալ և արդյունավետ քաղաքականության իրականացումն ապահովելու համար։ Նախատեսվող աշխատանքների ծավալի նվազեցմանն էապես օգնելու է թվայնացման գործընթացների ընդլայնումը,  որոնց ուղղություններն արդեն իսկ քարտեզագրվել են, և շուրջ մեկ տասնյակ գործառույթների թվայնացում նախատեսվում է ավարտել 2025 թվականի ավարտին:  ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող գործընթացների արդյունքում դպրոցի մակարդակում հաստատության տնօրենը, մանկավարժական և վարչական անձնակազմը պատասխանատու են դպրոցների ամենօրյա կառավարման, կրթական ծրագրի արդյունավետ իրականացման համար: Այն ներառում է նաև անձնակազմի, սովորողների և ռեսուրսների կառավարումը, ինչպես նաև քաղաքականության և կանոնակարգերի ուսումնական գործընթացին համապատասխանության և կրթական ծրագրերի իրականացման ապահովումը: Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ կիրառումը հիմք կհանդիսանա կրթության մատչելիության և որակի ապահովման համար։ Պլանավորված որակյալ դասերի, սովորողներին տրված ճիշտ հրահանգների, վերջինների ուսումնառության արդյունքների գնահատումը, սովորողների կրթական կարիքների բավարարման նպատակով համայնքի և ծնողների հետ համագործակցությունը,  կրթության առանձնահատուկ պայմանանների կարիք ունեցող սովորողների կրթության ճիշտ կազմակերպումը կարևոր նախադրյալ կդառնան սովորողների մոտ կարողունակությունների ձևավորման,  կրթության ռազմավարական նպատակների իրականացման համար:                    Թեև թվայնացման գործըթնացը կնպաստի աշխատանքների ծավալի կրճատմանը, այնուամենայնիվ աշխատանքների ծավալի շուրջ 10 անգամ ավելացումը ենթադրում է նաև   լրացուցիչ հաստիքների ավելացում՝ ԿԳՄՍ նախարարության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային  ստորաբաժանումներում, մասնավորապես, հանրակրթության, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինասնաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություններում, ինչպես նաև կազմակերպատնտեսական և աջակցող այլ վարչություններում: ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատությունների կենտրոնացված կառավարումը մեկ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսում է գործառույթների միասնական և համալիր փոխազդեցություն պետական, տարածքային և տեղական մակարդակներում՝ ուղղված որակյալ կրթություն ապահովելուն և սովորողների կրթական կարիքները բավարարելուն, ինչն էլ կարևոր խթան կհանդիսանա մարդկային կապիտալի զարգացման առումով:       ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ուսումնական հաստատությունների գործունեության, կրթական տարբեր աստիճաններում ներդրված ծրագրերի, մշակված քաղաքականության իրականացման ուղղությամբ կցուցաբերի միասնական մոտեցում, որը կիրականացնի Երևանի քաղաքապետարանի, մարզպետների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուների աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ:
Մնաց {days} օր
10 2814

Discussed 18.03.2024 - 02.04.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի ներդրման գործընթացին զուգընթաց վերանայվում է կառավարման խորհուրդների ձևավորման կարգը՝ արդյունավետ կառավարման, խորհուրդների անդամների մասնակցայնության, հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ապահովման,  դաստիարակության գործառույթի պատշաճ իրականացման համար ծնողներին կրթական գործընթացում ներգրավելու նպատակով։ Կառավարման խորհուրդների խոշորացումը  էականորեն կապված է համայնքների խոշորացման, ինչպես նաև կրթական կլաստերների, կրթահամալիրների ստեղծման  գործընթացի հետ։  Ակնկալվում է արդյունքում առավել հստակեցնել միասնական խորհուրդների ձևավորման գործընթացը և գործունեության ընթացակարգը:
Մնաց {days} օր
2 3253

Discussed 26.02.2024 - 12.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն թվականի որոշմամբ սահմանված  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգում փոփոխություններ՝մասնավորապես պայմանավորված  հանրակրթության նոր չափոփոշչի ներդրմամաբ (Տավուշի մարզ)
Մնաց {days} օր
0 3267

Discussed 20.12.2023 - 04.01.2024

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկայիս իրավիճակը և առկա խնդիրները՝ Նախագծերով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (այսուհետ՝ ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա:
Մնաց {days} օր
0 4393

Discussed 13.05.2022 - 28.05.2022

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով Կադաստրի կոմիտեի համակարգում կենտրոնացված արխիվ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 918-Ա և 2021 թվականի հունվարի 14-ի N 8-Ն որոշումներով ամրացված ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի N 8-1/2 հասցեում գտնվող 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկաբարձագինեկոլոգիական եռահարկ մասնաշենքը՝ 0.33 հա հողատարածքով, և Բանակի N 8-8 հասցեում գտնվող 2,601.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքը՝ 0.62499 հա հողատարածքով վերադարձվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ արդյունքում վերջինիս հետ համատեղ նոր տարածք ձեռք բերելու գործընթացի դիտարկման հնարավորությամբ:
Մնաց {days} օր
0 5917
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: