Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 01.08.2019 - 16.08.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1679-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունները, ռիսկայնության ընդհանուր չափանիշները: Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով տեսչական մարմինը սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտրիայի ոլորտների ստուգումները կնպատակաուղղի դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են: 
15 868

Discussed 01.08.2019 - 16.08.2019

«Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, որի համաձայն ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը, հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները։ Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան տեսչական մարմնին վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների, ձևավորել տվյալների բազա` ուսումնական հաստատություններն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով:
0 737

Discussed 10.07.2019 - 26.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ վերջինիս գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով տեսչական մարմնի բնականոն գործունեությունը։
1 866

Discussed 10.07.2019 - 26.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1511-Ն ՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1562-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով առաջարկվում է հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, որոնց հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել իր գործառույթները: 
0 1273

Under development

Discussed 22.01.2018 - 06.02.2018

<<ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N562-Ն որոշմամբ սահմանվել են ընդհանրական չափորոշիչներ, որոնց շրջանակներում գնահատող մարմինների կողմից հաստատվել են աշխատանքների գնահատման մեթոդաբանություններ: ՀՀ կառավարության գործող որոշմամբ նախատեսված գնահատման չափորոշիչներում բացակայում են չափելի արդյունքները, որոնք մասամբ լրացվել են մեթոդաբանություններով: Բացի նշվածից՝ գործող չափորոշիչները չեն բնութագրում ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը: ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությամբ նախատեսվել են հետևյալ ռազմավարական չափորոշիչները՝ 2025թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում  մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը ։ 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների  թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով ` համեմատած 2014թ.-ի հետ: Ելնելով վերը նշվածից՝ ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնց չափելի ցուցանիշների կիրառմամբ կգնահատվի հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման գործընթացում ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը: Նախագծի ընդունման արդյունքում կշեշտադրվի ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղությամբ մարզպետների կատարած աշխատանքների գնահատումը:  
0 2804