Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 29.01.2025 - 13.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ներկայացման պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոփոխություններ են կատարվել ոլորտը կարգավորող օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և Առողջապահության նախարարի մի շարք հրամաններում, հետևաբար հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն (ՏԳՏԴ ԾԱԾԿԱԳԻՐ՝ Q 86.23)»» N 1.3 ստուգաթերթը ներկայացնել նոր խմբագրությամբ, Միաժամանակ փոփոխություններ և լրացումներ կատարել հետևյալ ստուգաթերթերում՝ «Վնասակար թափոնների մշակման և ոչնչացման, թափոնների վնասազերծման և այլ մշակման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.8 ստուգաթերթում, «Վնասակար բժշկական թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.12 ստուգաթերթում, «Մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.17 ստուգաթերթում, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային նե Վերոգրյալից զատ ՀՀ առողջապահության նախարարի 30.10.2024 թ.-ի թիվ 318-Ն հրամանով ուժը կորցված է ճանաչվել՝ «ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 4-ի «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող» N 2-III-2.2.7 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 574 հրամանը»» (սույն հրամանը ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 14-ից): Սույն հրամանի հիման վրա կազմված է Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1.21 ստուգաթերթը, որը Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:
Մնաց {days} օր
0 2326

Discussed 08.02.2023 - 25.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Նախագծի ընդունման նպատակն է՝ հաստատել նոր խմբագրությամբ՝ «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության» ստուգաթերթ, որն ընդգրկում է 24 հարց. փոփոխություններ և լրացումներ կատարել՝ «Մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N1.17 և «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթերում:
Մնաց {days} օր
0 3996
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: