Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.02.2020 - 27.02.2020

«Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում են պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից առանձին պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը: Նախատեսվում է նաև «Ոստիկանության մասին» օրենքի 10.1 հոդվածով նախատեսված շրջանակներում որոշման գործողությունը տարածել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա:
2 1375

Under development

Discussed 20.12.2018 - 04.01.2019

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակեցնել դատախազի լիազորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ ամրագրելով, որ դրանք ստանալուց անմիջապես հետո դատախազը կարող է հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր: Այս կարգավորման պարագայում կվերացվի դատախազի կողմից նյութերի նախապատրաստումը մի մարմնից մեկ այլ մարմին փոխանցելու լիազորության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը հանձնարարելը բխում է իրավական որոշակիությունից, կհանգեցնի միջգերատեսչական տարբերակված մոտեցումների վերացմանը և միասնական պրակտիկայի ձևավորմանը:
1 4010

The draft has been accepted

Discussed 17.11.2017 - 04.12.2017

«Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը. 2) սահմանել ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը: Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք գործողությունը:
3 4124

The draft has been accepted

Discussed 23.01.2017 - 07.02.2017

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Ի հավաստումն դրա՝ հարկ է նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրության վստահությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ «Մարդու իրավունքներ, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի՝ «Կոռուպցիայի դեմ պայքար» ենթաբաժնի 3-րդ կետի բ) ենթակետում, ի թիվս այլնի, նախատեսվել է իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ մշակելու պահանջ: Հաշվի առնելով նշյալ պահանջը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առ այն, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, պարտավոր է հրապարակել կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը  պետք է  պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում  կոռուպցիոն հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ:  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կոռուպցիոն հանցագործություններ քննող իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը:      
1 5096