Drafts

In the title
Draft development authority
Type

The project has not been accepted

Discussed 27.05.2019 - 15.06.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում է համակարգային ծառայությունների սակագների սահմանման գործընթացի ժամկետը սահմանել 2021 թվականի փետրվարի 1-ը։
0 203

Discussed 13.05.2019 - 29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներառված չէ։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ցանկում ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից Միգրացիոն ծառայության վարչական շենքում  (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31) և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ապաստան հայցողների կացարանում (հասցե՝ ք. Երևան քաղաքի Մոլդովական 29/1) նույնպես պետական պահպանություն ու անվտանգություն իրականացնելու վերաբերյալ կատարել լրացում։ 
0 208

Discussed 29.03.2019 - 14.04.2019

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում ներկայումս առևտուրը իրականացվում է շրջիկ առևտրի կետերի և շրջածախ առևտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի գործունեության և շրջածախ առևտրի իրականացման թույլատրված վայրերի, դրանց իրականացման ժամերի, առևտրի կետին ներկայացվող պահանջների և պայմանների և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցներ:
1 760

Discussed 15.02.2019 - 03.03.2019

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին« Սույն օրենքի ընդունումը նպատակ ունի ապահովել համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող, փաստորեն հասարակական հիմունքներով աշխատող հանրային պաշտոնյաների կողմից վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունքի իրականացումը, որը երաշխավորված է Սահմանադրության 57-րդ հոդվածով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին ընդգրկել 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում:
1 833

Discussed 14.02.2019 - 01.03.2019

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր Հրապարակվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 09.10.2018 - 25.10.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը:
1 738

Discussed 09.01.2019 - 24.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի  օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ մասի 1-ե-2 կետով նախատեսված է «ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում» գործողությունը և որպես միջոցառման ակնկալվող արդյունք` ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումի ձևանմուշի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին
0 696

Discussed 10.12.2018 - 26.12.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հրապարակվում են «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 12.11.2018 - 27.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները:
0 844

Discussed 12.11.2018 - 27.11.2018

«Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահավող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը:
1 757

Located in RA Government

Discussed 30.10.2018 - 14.11.2018

«Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում են դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ ներառյալ դատական կարգադրիչի ծառայությանը խոչընդոտող առողջական խնդիրները:
0 873