Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» հրաման Նոր էլեկտրոնային գրանցամատյանի մշակման և ներդրման արդյունքում Լիազոր մարմնի կողմից հնարավորություն կստեղծվի տեղում իրականացնել կադրային գործի նկատմամբ վերահսկողություն։։  Սույն կարգով կարգավորվում են համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:
Մնաց {days} օր
0 867

Discussed 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» հրաման Նախագծով սահմանվում են համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները։ Նախագծով առաջարկվող կարգավորումները ոչ միայն ամրագրում են գործող կարգի հիմնական դրույթները, այլև լրացուցիչ ապահովում է ժամանակակից պահանջներին համահունչ թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետ կադրային կառավարում։
Մնաց {days} օր
0 745

Discussed 27.08.2024 - 17.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է  ««ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական փաթեթի շահառու կազմակերպություն համարելը, իսկ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք`սոցփաթեթի շահառու:
Մնաց {days} օր
0 2663

Discussed 18.03.2024 - 02.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477–Լ որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների առնվազն 90 տոկոսը ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչը հնարավոր չէ ապահովել Քրեակատարողական ծառայողների խիստ ծանրաբեռնվածության պատճառով։ Առաջարկվող նախագծի ընդունմամբ կբարձրացվի քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը և հնարավոր կլինի պատշաճ կերպով կազմակերպել և ապահովել մասնակցությունը կազմակերպվող դասընթացներին։
Մնաց {days} օր
0 3340

Discussed 27.10.2023 - 11.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 4-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը կսահմանվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով՝ հրամանն ուժի մեջ մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Մնաց {days} օր
0 4134

Discussed 16.05.2019 - 01.06.2019

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ  Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել իրավական կարգավորումները՝ ապահովելով  քաղաքացիական ծառայողների պաշտոնավարման շարունակականությունը,  վերջիններիս վերանշանակումները և/կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցումը՝ միաժամանակ ապահովելով սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության անխափան և բնականոն գործունեությունը: 
Մնաց {days} օր
0 8374
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: