Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 13.02.2024 - 28.02.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները կյանքի կոչելու նպատակով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելով պայմանավորված՝ Նախագծի ընդումամբ ակնկալվում է ունենալ վերջիններիս աշխատանքին օժանդակելու համար անհրաժեշտ հաստիքներ:
0 935

Under development

Discussed 10.01.2023 - 26.01.2023

««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը: Առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին»  օրենքում՝ ուժը կորցրած ճանաչել 75-րդ հոդվածը ուժը, որով նախատեսվում է կենսաթոշակային ապահովությունը իրականացնել հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված կարգով: Նախագիծն ընդունվելու դեպքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն կիրականացվի ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ:  
0 2223

Under development

Discussed 21.06.2019 - 08.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել դատական դեպարտամենտում դատական կարգադրիչների ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց հետո նրանց կենսաթոշակային ապահովության առնչվող հարաբերությունները` հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:  
0 6406

The draft has been accepted

Discussed 22.11.2018 - 07.12.2018

«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծը Հրապարկվում է «Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծի՝ 23.10.2018 - 07.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը
0 6467

The draft has been accepted

Discussed 21.11.2018 - 07.12.2018

Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման լրամշակված նախագիծը Հրապարակվում է Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման նախագծի` 30.10.2018 - 14.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:
1 6129

The draft has been accepted

Discussed 23.10.2018 - 07.11.2018

«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Դատական վիճակագրության հավաք­ման և վարման կարգը, ըստ դատական գործի տեսակի դատա­կան գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրա­պարակման ենթակա վիճակագրա­կան տվյալների ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվություն­ների բովանդակության նկարագրությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ն և թիվ 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում են՝ 1) ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը. 2) վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը. 3) դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը. 4) պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը:
0 6907

Under development

Discussed 29.08.2018 - 13.09.2018

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7203

Under development

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 6919