Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 14.07.2025 - 29.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում բացահայտել գործերի քննության «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը, այն է՝ սահմանել գործի քննության ուղենիշային ժամկետ՝ պատճառաբանված որոշմամբ այն երկարաձգելու հնարավորություն նախատեսելով հանդերձ, ինչը կարող է ունենալ գործերի քննության ողջամիտ ժամկետների, ուստի արդար դատաքննության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն, քանի որ ստեղծում է խախտումը a posteriori (հետագայում) վերացնելու հնարավորություն, կանխում է նույն տեսակի վարույթների մասով հաջորդական խախտումների հայտնաբերումը: Նշվածը կկանխի գործերի քննության կամայական հետաձգումները՝ դատարանների համար ստեղծելով օբյեկտիվ պատճառներով գործի քննության ժամկետները երկարաձգելու պարտականություն, իսկ գործին մասնակցող անձանց համար կանխատեսելի դարձնելով իրենց իրավունքներին և պարտականություններին առչվող վեճի հանգուցալուծման հնարավոր ժամկետը՝ ժամկետի երկարաձգման դեպքում երաշխավորելով նաև դրա հիմքերի մասին պատճառաբանված որոշում ստանալու իրավունքը: Մյուս կողմից նշվածը կարող է օժանդակ բնույթ կրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակներում, եթե չհիմնավորվեն երկարաձգումների օբյեկտիվ հիմքերը:
Մնաց {days} օր
8 2322
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: