Under development Discussed 02.12.2022 - 19.12.2022 «Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխություններով վերանայվում են հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակներում գործատուներին ներկայացնող միությունների անդամակցության նվազագույն պահանջները։ Միաժամանակ նախատեսվում է ամրագրել, որ գործատուների միության համագումարի իրավասությունները սահմանվում են գործատուների միության կանոնադրությամբ։ Նախագծով ներկայացվող փոփոխություններով «Գործատուների միությունների մասին» օրենքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։ 3 3 0 2690