Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 18.04.2019 - 04.05.2019

«ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ ֆինանսների նախարարության և «Իլիուզիոն Պրոդակշն» ՍՊԸ–ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 08.02.2016թ. կնքված համաձայնագրով Ընկերությունը 22.11.2015թ. կնքված ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնումների պայմանագրի շրջանակում ստանձնել է ՀՀ ՖՆ կարիքների համար երկու տեսաֆիլմի պատրաստման աշխատանքները.առաջին ֆիլմը` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի, երկրորդը` Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին: Սակայն հաշվի առնելով, որ վերոնշյալ կառույցների շինարարական աշխատանքերն ավարտվել են սահմանված ժամկետներից ուշ, ինչպես նաև ՖՆ-ից ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում ֆիլմերի նկարահանման օբյեկտներն անցել են ՊԵԿ-ի իրավասության տակ` ֆիլմերի նկարահանման աշխատանքները չեն իրականացվել: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:
0 6651

Discussed 12.10.2017 - 27.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնից դեղատոմսով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների խնդիրները:
0 8048