Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 06.05.2025 - 21.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման սկզբունքները և կարգը, բարելավվում է բնակչության հատուկ խմբերի շահառուներին (մասնավորապես, զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, զինվորական կենսաթոշակառուներ, զինհաշմանդամներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ) մատուցվող բժշկական օգնության և սապսարկման ծառայությունների որակի և հասանելիության մակարդակը:
Մնաց {days} օր
1 1204

Discussed 14.04.2025 - 29.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամաբ ակնկալվում է, բուժանձնակազմի հերթապահության առանձնացված  կարգավորումների ներդրման և լաբորատո-գործիքային հետազոտությունների աշխարհագրական և ֆիզիկական հասանելիության բարձրացման միջոցով նպաստել բժշկական օգնություն և սպասարկման որակի բարձրացմանը:«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային պահանջները: Այս Նախագծով վերանայվում և արդիականացվում են բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության շահագործման թույլատրելի ժամկետները: առաջարկվում է`1) սահմանել մարզերում բուժանձնակազմի հերթապահության ձևի կարգավորում, որը հիմնված է «մահճակալային ֆոնդ» հաշվարկի վրա.2) սահմանել Երևան քաղաքում բուժանձնակազմի հերթապահության ձևի կարգավորում, որը հիմնված է «բժշկական օգնության տեսակ» հաշվարկի վրա.3) սահմանել բուժանձնակազմի հերթապահության կազմակերպման ապահովման կարգավորումը.4) սահմանել լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացմանը վերաբերելի կարգավորում:
Մնաց {days} օր
0 1847
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: