Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 12.02.2026 - 27.02.2026

«Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների խորհրդի անդամներին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև նրանց առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման միասնական ընթացակարգերը՝ ի կատարումն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ ՀՕ-250-Ն օրենքի պահանջների։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել պետական ՄՈՒՀ-երի կառավարման նոր՝ կորպորատիվ մոդելի գործնական իրականացումը, խորհրդի կազմի ձևավորման արժանիքահեն և թափանցիկ մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետությունը։ Կարգի ընդունմամբ կստեղծվի իրավական հստակ հիմք՝ ոլորտային փորձառությամբ, կառավարչական կարողություններով և ռազմավարական մտածողությամբ մասնագետներից կազմված անկախ և արդյունավետ խորհուրդներ ձևավորելու համար, ինչը կնպաստի քոլեջների ռազմավարական կառավարմանը, հաշվետվողականությանը և համակարգի որակական զարգացմանը։
Մնաց {days} օր
0 397

Discussed 16.06.2023 - 02.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում առրկա կարգավորումների լրամշակում և մանկավարժական աշխատողների նշանակիման պահանջների հստակեցում:
Մնաց {days} օր
0 4028
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: