Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 31.05.2018 - 18.06.2018

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ աշխատող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, կկիրառվի անհատական ծրագրի կազմման, դրա իրականացման և արդյունքների գնահատման միասնական ընթացակարգ:
0 4792

Under development

Discussed 16.03.2018 - 03.04.2018

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է թույլատրել Լիազոր մարմնին իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել իր անվամբ արտաբյուջետային միջոցների հաշվեհամար ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության տրամադրման նպատակով: Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքները, ֆինանսական  աջակցության դեպքերը և չափը, ինչպես նաև կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության  տրամադրման հետ կապված հարաբերությունները:
1 3831