Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

09.01.2026 24.01.2026
Հայաստանի Հանրապետության կառավա¬րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է, որ տեղեկատվական բազա ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին են տրամադրում նաև՝ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը՝ ֆիզիկական անձի ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ և զավակ­ներ (որդեգրող­ներ ու որդեգրվածներ)) վերաբերյալ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պար­տա­վո­րություն կրող ֆիզիկական անձանց՝ հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվելու ժամա­նակահատվածի վերաբերյալ, ՀՀ ֆինանսական կազմակերպությունները՝ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում՝ Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համա­տեղ հրամանով սահմանված կարգով։ Նախագծով սահմանվում է նաև, որ ի թիվս որոշմամբ սահմանված այլ տվյալների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը հարկային մարմնին է տրամադրում նաև տեղեկատվություն՝ հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված նվազեցվող (չհարկվող) եկամուտների (կենսաթոշակների, պետական նպաստների, սոցիալական աջակցության գումարների) վերաբերյալ։ Նախագծով նախատեսվում են նաև այլ փոփոխություններ և լրացումներ կապված ֆիզիկական անձանց կողմից տարեկան հաշվարկների ներկայացման ժամկետները ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով:
Մնաց {days} օր
0 652

Discussed 25.11.2021 - 10.12.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ընդլայնել գործատուի համար նախատեսված տուգանքներ և տույժեր չկիրառելու դեպքերի շրջանակը, դրանում ներառելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով (հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը), Վարչական իրավախախտումերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ (հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը), 1692-րդ (Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը), 1698-րդ (գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը),  1703-րդ (Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելը) հոդվածներով նախատեսված դեպքերը, հանել գանձապետական ենթահաշվին փոխանցելու գործող կարգավորումները՝ փոխարենը հնարավորություն տալով միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարները փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին՝ սահմանելով նաև դրա հետ առնչվող գործընթացները:
Մնաց {days} օր
0 5815
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: