Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 23.06.2025 - 09.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի կատարման ապահովումը նաև միջազգային պահանջ է և հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման միջոցառումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան։ Սույն նախագծով անհրաժեշտություն է առաջացել նաև մշակել այնպիսի մեխանիզմ, որը ֆինանսական տեսանկյունից հնարավորություն կընձեռնի մասնակի թեթևացնել պետական ֆինանսական միջոցների ներգրավածությունը։  Նախագծի ընդունման արդյունքում մասնակի կթեթևացվի պետության ֆինանսական բեռը՝ Ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսերի մասով։ Միաժամանակ, պետական բյուջե հետ վերադարձված ֆինանսական միջոցները նախատեսվում է, որ ներառվեն հաջորդ տարվա Ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջետային հայտում։
Մնաց {days} օր
0 1773

Discussed 29.08.2024 - 13.09.2024

«ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն ունի իրեն պատկանող չօգտագործվող ազատ տարածք, սակայն այդ տարածքը հնարավոր է օգտագործել նաև որպես արտադրական տարածք: «Արթուր Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջն անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելը կտա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՆ) «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ՝ Հիմնարկ) աշխատատեղեր ստեղծելու, ազատությունից զրկված անձանց աշխատանքային հմտություններ սովորեցնելու, վերասոցիալականացման գործընթացում առաջնային նշանակություն ունեցող գործառույթի՝ աշխատանքի և աշխատանքային հմտությունների զարգացումն ապահովելու, վարձատրվող աշխատանքի միջոցով դատապարտյալի կողմից իր և ընտանիքի հոգսերը հոգալուն, ինչպես նաև հանցանքի արդյունքում պատճառված վնասը հատուցելու հնարավորությունների ընդլայնմանը նպաստելու, ազատությունից զրկված անձանց կայուն աշխատանքով ապահովելու հնարավորություն:
Մնաց {days} օր
1 2295

Discussed 30.05.2023 - 14.06.2023

««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Ներկայացվող օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից։ Որոշման այդ նախագիծը, որը մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով նախորդ տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաև ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները։
Մնաց {days} օր
0 4060

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
Մնաց {days} օր
0 8935

Discussed 17.11.2017 - 08.12.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Մնաց {days} օր
8 17461
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: