Under development Discussed 21.08.2020 - 10.09.2020 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը, ներառյալ՝ եզրակացություն ստանալու համար իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրավասու մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկը, եզրակացություն տրամադրելու կամ մերժելու ժամկետը, ինչպես նաև եզրակացության տրամադրման մերժման հիմքերը: 0 1004
Under development Discussed 17.08.2020 - 03.09.2020 Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով սահմանվել են Արձանագրության 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազգային թիրախային նպատակները, որոնք ուղղված են Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման, զարգացման, պահպանման և օգտագործման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան ջրի որակի ցուցանիշների ներդրմանը, խմելու ջրի հասանելիության ու որակի բարելավմանը, ջրի հետ կապված բռնկումների ու հիվանդությունների կրճատմանը, ջրահեռացման հասանելիությանը, կեղտաջրերի մաքրմանը, կեղտաջրերի մաքրման կայաններից արտահոսող կեղտաջրերի որակի բարելավմանը։ Ինչպես նաև սահմանվել են այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց կատարման համար պահանջվող ժամկետները։ 2 1 16 2812
Under development Discussed 31.08.2018 - 16.09.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանության նախարարության կազմից առանձնացվել է և հանդիսանում է կառավարությանը ենթակա մարմին: 0 1 0 3797