Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 16.06.2025 - 01.07.2025

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի թվականի դեկտեմբերի 26-ի «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1202-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1401

Discussed 27.10.2023 - 11.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 4-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը կսահմանվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով՝ հրամանն ուժի մեջ մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Մնաց {days} օր
0 4142

Discussed 10.10.2023 - 26.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ   «Առևտրային ծովագնացության» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը անհրաժեշտ է նավերով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման, քարշակման համար նավերի օգտագործման, փրկարարական գործողությունների իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրային ծովագնացության ոլորտում այլ հարաբերությունների կարգավորման համար: Նախագծի ընդունումը պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը 2013 թվականի մարտի 23-ից միացել է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեվտրի մասին» կոնվենցիային: Բացի այդ Նախագծով առաջարկվում է կարագավորել հետյալ կանոներն ու իրավահարաբերությունները. - Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը, - նավի ազգային պատկանելությունը, - նավերի ռեեստրների վարումը և պետական գրանցումը, - նավի վարձակալությունը, - նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը և դրանց վարումը, - նավի անձնակազմին ներկայացվող պահանջները և աշխատանքային հարաբերությունները, - նավի կառավարման նկատմամբ սահմանված պահանջները, - ծովային փոխադրումները, - փոխադրողի, ուղարկողի եվ նավավարձորդի պատասխանատվությունները, - ընդհանուր եվ մասնավոր վթարների ժամանակ պահանջվող գործողությունները և այլն: Ներկայումս Հայսատանի Հանրապետությունը, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, չունի համապատասխան ոլորտում գործող իրավական ակտեր և Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել ոլորտի կանոներն ու իրավահարաբերությունները, ինչպես նաև խթանել ոլորտի զարգացումը: Նախագծի ընդունման նպատակն է՝ կարգավորել ծովագնածության իրավական դաշտը՝ համապատասխանեցնելով գործող միջազգային նորմերին: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաև առևտրային ծովագնածության միջոցով խթանելու տնտեսության զարգացումը:  
Մնաց {days} օր
0 3993
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: