Discussed 21.07.2023 - 06.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ) Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, ինչպես նաև բաշխողի և սպառողների (այդ թվում՝ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների) փոխհարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով, ի թիվս մատակարար-սպառող կարգավորվող իրավահարաբերությունների առավել հստակ կանոնակարգմանն ուղղված նոր կարգավորումներին, առաջարկվում է սպառողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) միջև հստակեցնել այն հարաբերությունները, որոնք առնչվում են սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների շահագործման և սպասարկման (նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականություններին և դրանցից բխող ծախսերին, ինչպես նաև սահմանել այդ գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված բացառությունները: 3 0 0 1921
Discussed 15.05.2023 - 31.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, ինչպես նաև բաշխողի և սպառողների (այդ թվում՝ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների) փոխհարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 4 3 0 1427
Discussed 05.12.2022 - 21.12.2022 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Ներկայացված որոշումների նախագծերի նպատակն է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման և բաշխման ցանցային կանոններում սահմանված կարգավորումները համապատասխանեցնել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կանոններում գործող և առաջարկվող կարգավորումներին 1 2 0 2116
Discussed 23.11.2021 - 08.12.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N523Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման նպատակն է լրամշակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումներով հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները, մանրածախ շուկայի առևտրային կանոնները, էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, ինչպես նաև կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը, որի արդյունքում կապահովվի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին առավել արդյունավետ և ամբողջական անցումը, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների առավել հստակ կանոնակարգումը, սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը 3 2 0 4196
Discussed 21.04.2021 - 07.05.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N522Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման, պլանավորման, կառավարման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունների կարգավորման մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 6 1 0 1414
Discussed 22.11.2019 - 09.12.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոնների լրամշակման արդյունքում նախատեսվում է ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքը, հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, ինչպես նաև կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունները: 5 0 2 2709
The draft has been accepted Discussed 15.11.2018 - 01.12.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել վերջիններիս պայմանագրային հարաբերություններում, շուկայի առևտրային և ցանցային կանոններում, տարանջատել էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) գործառույթները։ 1 7130