Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 13.02.2026 - 28.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում (Էկոնոմիկայի նախարարությանը վերաբերելի հատվածը) լրացնել սպառողների շահերի պաշտպանության բնագավառը՝ հստակ ամրագրելով, որ Էկոնոմիկայի նախարարությունը տալիս է պաշտոնական պարզաբանումներ սպառողների շահերի պաշտպանությունը կարգավորող oրենսդրական ակտերի վերաբերյալ (սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ:):
Մնաց {days} օր
0 470

Discussed 20.11.2025 - 05.12.2025

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ և բարեխիղճ մրցակցության ու ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայր:
Մնաց {days} օր
0 1329

Discussed 03.11.2025 - 18.11.2025

««Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին իրականացնել «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի»  2026 թվականի տարեկան աշխատաժողովը, որի կազմակերպիչ է հանդիսանում Հանձնաժողովը։ - Սահմանել, որ «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովի կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվելու է Հանձնաժողովի կողմից։
Մնաց {days} օր
0 1064

Discussed 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24 ի N 1418-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը նպատակ ունի Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների իրականացման նպատակով ապահովել նշված մարմինների հասանելիությունը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգին։
Մնաց {days} օր
1 1621
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: