Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 16.10.2023 - 31.10.2023

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՍԱՐՔԵՐ՝ ՊՈՍ (POS) ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ գործառնություններին անցման պահանջով պայմանավորված ՀՀ ֆինանսների նախարարության և «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջև 05.02.2023թ. կնքվել է «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը՝ վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով:      Նախագծով սահմանված կարգավորումների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գույքագրում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար անհրաժեշտ POS տերմինալների քանակի, ինչպես նաև պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման վերաբերյալ:  Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում ՊՈՍ (POS) տերմինալների տեղադրումն արդյունավետ և արագ իրականացնելու համար անհրաժեշտ  է գույքագրել և ստանալ համապատասխան տեղեկատվություն ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ՝ միաժամանակ սահմանելով գույքագրման և ներկայացման հստակ ժամկետներ:
Մնաց {days} օր
1 2910
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: