Under development Discussed 05.10.2020 - 20.10.2020 «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիություն չունեցող անձի հասկացության համապատասխանությունը «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով ամրագրված սահմանման, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով տրվող սահմանման հետ: Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին` օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով դարձնելու, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու, օրենսդրական բացերն ու եզրութաբանական անճշտությունները, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունները վերացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման ընթացակարգի սահմանում օրենքով: 0 0 0 938
Under development Discussed 15.09.2020 - 30.09.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերի նպատակն է հանրային կառավարման և էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման որակի բարձրացումը, քաղաքացիների կողմից հանրային ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, քաղաքացի-պետություն շփումներում սուբյեկտիվիզմի նվազեցումը, էլեկտրոնային եղանակով իրականացվող վարչարարության ավելացումը, մարդկային գործոնի և հետևաբար նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, հանրային հատվածում նյութական ռեսուրսների և ծախսերի խնայողությունը: 1 0 0 1029
Under development Discussed 15.09.2020 - 30.09.2020 «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կսահմանվի պետական տուրքի այլ դրույքաչափ առանց նույնականացման քարտի անձնագիր ստանալու համար, ինչի արդյունքում առավել շատ թվով քաղաքացիներ կունենան նույնականացման քարտեր, հետևաբար հանրային կառավարման ոլորտում կզարգանա թվային ծառայությունների մատուցման գործընթացը, ավելի արագ և արդյունավետ կապահովվի քաղաքացիների նույնականացումը նրանց իրավունքների իրացման և ծառայությունների մատուցման ընթացքում։ 2 0 0 1271
Under development Discussed 21.06.2019 - 06.07.2019 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարորդական վկայականի տրամադրման գործընթացը եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին համապատասխանեցնելու, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջ սահմանելու և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ: 3 1 1 3870
Discussed 26.07.2017 - 10.08.2017 «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացված նախագծերի փաթեթը, մասնավորապես «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագիծը նախապատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ համաձայն որի ՀՀ ոստիկանության կողմից 2015-2016թթ. մշակված երկու առանձին օրինագծերը՝ «Օտարերկրացիների մասին» և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», միավորվեցին մեկ նախագծի շրջանակներում: Բացի այդ Օտարերկրացիների մասին նոր օրենքի մշակումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը 111-րդ կետից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելու, միգրացիայի ոլորտի պետական կարգավորման համակարգը բարելավելու նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի թիվ 769-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրից: 0 0 0 6666
Discussed 24.07.2017 - 08.08.2017 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: 3 1 9 8698