Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 03.09.2025 - 18.09.2025

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՕ-187-Ն օրենքի ընդունմամբ՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրվել է նոր  խմբագրությամբ:     Նոր խմբագրության պայմաններում՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Ուստի հիմք ընդունելով կատարված փոփոխությունները ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 696-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանվել է «Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի կատարման վերաբերյալ միջոցառում:        Այսպիսով՝ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Ծառայության կողմից ուսումնասիրության և մշտադիտարկման  իրականացման ընթացակարգերը:         Ընթացակարգերն առավելապես կարգավորում են ներքին կազմակերպական հարաբերություններ, միտված են կարգավորել առավել տեխնիկական բնույթի հարցերը՝ գործընթացներն արդյունավետ և սեղմ ժամկետներում կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով:
Մնաց {days} օր
0 1129

Discussed 14.08.2025 - 04.09.2025

«Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունների կիրարկման ապահովմամբ:
Մնաց {days} օր
0 1270
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: