Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 25.10.2018 - 09.11.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը ձևակերպել այնպես, որ դրանից միարժեքորեն բխի՝ Ծառայությանը ենթակա է միայն հատուկ սուբյեկտների՝ պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունը: Ներկայացվող փոփոխությունը միտված է հստակեցնելու քննարկվող նորմի մեկնաբանությունը, ըստ այդմ, կոնկրետացնելու դրա կիրառության սահմանները: Բացի այդ նախագծերով առաջարկվում է նաև  գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործերի քննչական ենթակայությունը փոփոխել պատճառաբանված որոշման հիման վրա:
0 3032

Under development

Discussed 18.04.2018 - 11.05.2018

Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից  ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և  դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
0 3898