Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 22.09.2025 - 07.10.2025

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորող նորմը նախատեսում է, որ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը։ Նշվածով պայմանավորված մշակվել է համապատասխան հրամանի նախագիծ, որով առաջարկվում է նախատեսել հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը՝ մեկ հավելվածի տեսքով, որը համահունչ կլինի «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին:
Մնաց {days} օր
82 4564

Discussed 03.09.2025 - 18.09.2025

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՕ-187-Ն օրենքի ընդունմամբ՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրվել է նոր  խմբագրությամբ:     Նոր խմբագրության պայմաններում՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Ուստի հիմք ընդունելով կատարված փոփոխությունները ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 696-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանվել է «Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի կատարման վերաբերյալ միջոցառում:        Այսպիսով՝ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Ծառայության կողմից ուսումնասիրության և մշտադիտարկման  իրականացման ընթացակարգերը:         Ընթացակարգերն առավելապես կարգավորում են ներքին կազմակերպական հարաբերություններ, միտված են կարգավորել առավել տեխնիկական բնույթի հարցերը՝ գործընթացներն արդյունավետ և սեղմ ժամկետներում կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով:
Մնաց {days} օր
0 1132

Discussed 30.07.2024 - 15.08.2024

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը և ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և վերանայման գործընթացները։
Մնաց {days} օր
9 5454

Discussed 17.04.2024 - 02.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/191-2023 արձանագրության 3-րդ կետի 3.15 ենթակետի (ձեռնարկել միջոցներ սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների որակի վերահսկողության ուժեղացման ուղղությամբ՝ ապահովելով նաև արձանագրված թերությունների վերացման հաշվետվողականություն և արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ) կատարումն ապահովելու հանգամանքով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակի բարձրացմամբ և ծրագրերի որակի նկատմամբ հետևողական և պատշաճ վերահսկողության իրականացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին աճել են համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի թվաքանակը և դրանցում արձանագրվող խնդիրները: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև նրանով, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով «մարզպետարան» և «մարզպետարաններ» բառերը փոխարինվել են «մարզպետի աշխատակազմ» և «մարզպետների աշխատակազմեր» բառերով:
Մնաց {days} օր
0 2878

Discussed 29.08.2023 - 13.09.2023

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին»  «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի  աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո մոնիթորինգի   իրականացման կանոնակարգումը՝ աղբավայրերի և դրանց հարակից տարածքներում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի, հողի որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, հավաքագրումն ու լիազոր մարմնին ներկայացումը։
Մնաց {days} օր
0 4205

Discussed 05.05.2023 - 20.05.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության` երրորդ անձանց տրամադրման շրջանակը և տրամադրվող տեղեկատվության ծավալը` համապատասխանեցնելով գործող քրեադատավարական նորմերին: Պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը, իսկ բժշկական կազմակերպությունների համար կնախատեսվի բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալուց հրաժարվելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրություն կազմելու, այն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և համաձայնությունը տալուց հրաժարված անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը: Նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու համար այդ դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն: Միաժամանակ կվերացվի Սահամանդրության և գործող վերաբերելի օրենքներում առկա հակասությունը` Սահմանադրությամբ մարմիններին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն վերապահված չլինելու տեսանկյունից: Նախագծերի ընդունման արդյունքում կվերացվեն նաև առկա տեխնիկական անճշտությունները և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման գործընթացը կհամապատասխանեցվի գործող իրավակարգավորումներին:
Մնաց {days} օր
5 5740

Discussed 09.03.2023 - 24.03.2023

««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Պետական վերահսկողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերացմամբ, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/127-2022 արձանագրության 3-րդ կետի 10-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ
Մնաց {days} օր
0 5316

Discussed 03.03.2023 - 21.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման  նախագիծը  կոչված է հստակեցնելու ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի զբաղեցրած տարածքների տիրապետման, տնօրման, ինչպես նաև պահպանման գոտիների մակերեսների չափերը:
Մնաց {days} օր
0 4820

Discussed 02.02.2023 - 17.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է` Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկել նաև Վճռաբեկ դատարանի նախագահին, նախատեսել Մշտադիտարկման խորհրդի անդամների փոխարիման ընթացակարգ, նախատեսել Մշտադիտարկման խորհրդի նիստերի էլեկտրոնային եղանակով կազմակերպման ընթացակարգ, նախատեսել Մշտադիտարկման խորհրդի աշխատակարգում լրացումներ և փոփոխություններ կատարելու ընթացակարգ, վերանայել մշտադիտարկման կիսամյակային հաշվետվությունների և տարեկան ամփոփ զեկույցի կազմման և ներկայացման ժամկետները:
Մնաց {days} օր
0 4263
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: