Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 24.03.2025 - 10.04.2025

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի օգտվելու բյուջետային երաշխիքի գործիքից։
Մնաց {days} օր
0 2162

Discussed 24.03.2025 - 10.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի օգտվելու բյուջետային երաշխիքի գործիքից։ Նախագիծը կնպաստի սպանդանոցային գործունեության ծառայություններ մատուցող շահառուների կողմից մթերումների կազմակերպմանը, հետագա գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այն նաև հնարավորություն կտա սպանդանոցներին եկամուտ ձևավորել ոչ միայն մորթ իրականացման ծառայությունից, այլև խոշոր եղջերավոր կենդանիների գնման, բտման և սպանդանոցային մորթի ու մատակարարման միջոցով։ Վերջինս կձևավորի նոր մշակույթ սպանդանոցային գործունեության ոլորտում։ Հատկանշական է, որ տվյալ ենթաուղղությունը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Մնաց {days} օր
0 2343

Discussed 12.02.2025 - 27.02.2025

«Տոհմային կարգավիճակ շնորհելու նպատակով տնտեսություններին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» «Տոհմային կարգավիճակ շնորհելու նպատակով տնտեսություններին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մեր երկրում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների կարգավիճակը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի տնտեսությունների տոհմային կարգավիճակը, դրանք կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին: Այն միաժամանակ հնարավորություն կընձեռնի խթանել տոհմային տնտեսությունների գործունեությունը, բարձրացնել ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը, հստակեցնել կենդանիների տոհմային արժեքն, ինչպես նաև կդյուրացնի տոհմային կենդանիների վաճառքի, փոխանակման և գրավադրման գործընթացները։  
Մնաց {days} օր
0 2467

Discussed 20.01.2025 - 04.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1176-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցային սպանդի ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրել ծառայության ծախսերի մասնակի փոխհատուցում։  
Մնաց {days} օր
0 3178

Discussed 20.11.2024 - 05.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի ամբողջականությունը՝ ականաջապիտակների և ակցանների ձեռքբերում, անասնաբույժների կողմից իրականացվող միջոցառման համար վճարում, ԱՆԻ ՊԱՍ համակարգի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկում, ինչպես նաև ԱՆԻ ՊԱՍ համակարգի սերվերի սպասարկում և մուտքագրված տվյալների պահպանում՝ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ Միաժամանակ ամրագրված դրույթով՝ անձնական սպառման համար մորթված կենդանու ականջապիտակի հանձնումը՝ կազմակերպության անասնաբույժին, կապահովի այդ ընթացակարգի իրավակարգավորումը՝ տնտեսավարողի և անասնաբույժի միջև։
Մնաց {days} օր
0 3223

Discussed 07.07.2020 - 23.07.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի 1315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին   Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։  
Մնաց {days} օր
0 9482
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: