Under development Discussed 28.08.2020 - 15.09.2020 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ սահմանված են ԵՏՄ մաքսային տարածքով արտահանման և ներմուծման համար սահմանափակ տեղափոխման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, ինչպես նաև օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված է: Այդ ցանկերում նշված են նաև նյութերի/արտադրանքների ծածկագրերն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից սահմանված ցանկերում առկա ծածկագրերը համապատասխանեցնել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին։ 4 0 0 1007
Under development Discussed 01.06.2020 - 16.06.2020 «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, - ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝ հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և օպերատորի ընտրության ընթացակարգը: 1 0 0 3724
Under development Discussed 01.07.2019 - 19.07.2019 «Օզոնային շերտը քայքայող նյութերը և դրանք պարունակող արտադրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման կարգը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, հայտի և եզրակացության ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն (այսուհետ՝ ԵՏՄ) անդամակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է ապահովել ներպետական և ԵՏՄ օրենսդրության ընթացիկ ներդաշնակեցումը՝ սահմանված կարգով տեղայնացնելով նոր իրավակարգավորումները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման գործընթացները՝ ԵՏՄ միջպետական համաձայնագրերին համապատասխան: 0 0 0 2160
Discussed 21.12.2017 - 08.01.2018 «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոններն ու փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը, իսկ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին և Միության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի, ինչպես նաև տնտեսության վիճակի վերլուծության նպատակներով մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Միաժամանակ, նոր նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված պահանջներից, համաձայն որի` եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ: Հաշվի առնելով վերոնշյալը` նոր նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումը: Նախագծի ընդունման դեպքում կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման և մշակման հետ կապված հարաբերությունները: 3 1 0 6596
Discussed 23.02.2017 - 17.03.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին 0 0 0 4246
Discussed 06.02.2017 - 28.02.2017 Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն: Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում: Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները: 0 0 0 5696