Under development Discussed 25.11.2019 - 11.12.2019 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփխոություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի ուժի մեջ է մտել 18.07.2019թ. ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան` ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել` Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ և 5.3-րդ կետերով սահմանված հիմքերով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվող ժամանակահատվածները նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերություն, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով կենսաթոշակ նշանակելու պահին դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը 01.07.2014թ. դրությամբ չի ունեցել 20 տարվա մասնագիտական ստաժ մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը մինչև խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վերահաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի «է» պարբերություն, Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձ հաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետ: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մի շարք այլ օրենսդրական փոփոխությունների: Առաջարկվում է հստակեցնել նաև, որ. 1 եթե օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքերով կենսաթոշակը նշանակվել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և այդ օրվա դրությամբ անձը կատարել է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք, ապա նրա կենսաթոշակը շարունակում է վճարվել և այս դեպքում կենսաթոշակ ստնալու իրավունքը կարող է դադարեցվել անձի` 2018 թվականի ապրիլի 9-ից հետո հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում, 2 օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը աշխատելու հիմքով դադարեցնելու դեպքում աշխատանքից զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը: Վերը նշվածից բացի,Նախագծով առաջարկվում է կատարել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ: 3 3 0 2105
Discussed 10.12.2018 - 26.12.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հրապարակվում են «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 12.11.2018 - 27.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները: 0 3450
Discussed 25.05.2018 - 09.06.2018 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունման դեպքում կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: 9 2 6 5569
Under development Discussed 21.05.2018 - 11.06.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Հիշյալ նախագծով նախատեսվում է քննչական գործողություններ կատարելու համար դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակից հանել դատախազներին, դրանով իսկ գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ հետաքննության մարմնին, քննիչին ու դատարանին պարտավորեցնելով համապատասխանաբար միջնորդություններ հարուցելու և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճեներն ուղարկել հսկող դատախազին՝ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը: 3 0 0 4362
The draft has been accepted Discussed 16.03.2017 - 31.03.2017 «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Նախագծի ընդունմամբ օրենսդրությամբ կամրագրվեն արդի դատաիրավական բարեփոխումներով դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նոր կարգավորումներ, ինչպես նաև կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 2 0 0 9882