Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 13.07.2020 - 29.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։ Նշված նախագծով հնարավորություն կստեղծվի ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար ընդլայնել գործունեության մասշտաբը, ինչը կբերի նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման:
0 1253

Discussed 28.04.2020 - 13.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն), ինչպես նաև որոշմամբ սահմանված հանրապետական հանձնաժողովի գործունեությունը էլեկտրոնային եղանակի (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցով իրականացնելու նպատակով:
0 1608

Under development

Discussed 26.02.2020 - 17.03.2020

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։  
2 1793

Discussed 11.12.2019 - 27.12.2019

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Նախագծով Հանրային հեռուստաընկերությանը վերապահվում է մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:  Կարգավորվել են նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Նախագծով Հանրային հեռուստաընկերությունն իրավունք ունի մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով: Նախագծով կարգավորվել են նաև գովազդի, ինչպես նաև սոցիալական գովազդի արժեքի որոշման հետ կապված հարցերը: Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը:  
0 3350

Discussed 21.08.2019 - 06.09.2019

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենք Ավտոմոբիլային ճանապարհների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու անհրաժեշտությունից:
1 2247

Discussed 20.03.2019 - 04.04.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-Ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ:
0 3585

Discussed 02.12.2018 - 17.12.2018

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գովազդի մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված սոցիալական գովազդների զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով բնակչությանը տեղեկատվության տրամադրման հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ, որը կբերի ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացության ու հիվանդացության նվազեցմանը:
0 3013

Discussed 29.10.2018 - 14.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գովազդի մասին օրենքում կատարելով օրենսդրական փոփոխություններ նախատեսվում է սահմանափակել ալկոհոլի գովազդը՝ կրճատելով ալկոհոլի սպառումը թիրախ խմբերի շրջանում, նվազեցնելով հնարավոր բացասական ազդեցությունը բնակչության առողջության վրա։  
0 3814

Discussed 14.06.2017 - 24.07.2017

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների թվով 51 նախագծերի փաթեթը   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) ընդունմամբ պայմանավորված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել հարակից թվով 51 օրենքներում, քանի որ`    1) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող այնպիսի կարգավորումներ, որոնք վերանայվել են հարկային օրենսգրքով, ինչն անհրա­ժեշտություն է առաջացել կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին, 2) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված որոշ հասկացություններ, որոնք հարկային օրենսգրքով վերանայվել են կամ հարկային օրենսգրքով սահմանվել են որոշ նոր հասկացություններ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել հասկացությունները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին, 3) հարակից օրենքներում հարկային հարաբերությունների կարգավորման առումով կիրառվում են հղումներ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու են ուժը կորցրած, ինչն անհրաժեշտություն է առաջացրել կատարելու համապատասխան փոփոխություններ, 4) հարկային օրենսգրքով սահմանված որոշ նոր կարգավորումների, այդ թվում` հարկային և լիազոր մարմինների հսկողությանն առնչվող դրույթներն անհրաժեշտ է սահմանել նաև հարակից օրենքներով, 5) հարկային և մաքսային ծառայության հարցերը կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել իրավական առումով կարգավորել գործնականում առաջացած խնդիրները:
1 7591