Ministry of Nature Protection

Drafts

In the title
Draft development authority
Type
11.01.2019 31.01.2019
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և  կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը:
1 319
11.01.2019 01.02.2019
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հէկերի կողմից, ջրառի կետում ջրաչափի բացակայության դեպքում, փաստացի օգտագործված ջրի ծավալի այլընտրանքային հաշվառման հաշվարկային եղանակի կիրառման անհրաժեշտությամբ, որը հնարավորություն կստեղծի կապ հաստատել միավոր ժամանակահատվածում արտադրված էլեկտրաէներգիայի և օգտագործված ջրաքանակի միջև, ինչի արդյունքում հնարավոր կլինի՝ հաշվարկված  օգտագործված ջրաքանակը համեմատելով ջրօգտագորման թույլտվությամբ տրված ջրառի սահմանաչափի հետ, արձանագրել հնարավոր խախտումները և համապատասխան միջոցներ ձեռնարկել:
0 276
10.01.2019 01.02.2019
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ի N 196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄ Ելնելով կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքներից, ինչպես նաև ջրային ռեսուրսների վրա անթրոպոգեն ծանրաբեռնվածության աճից, առաջացել է ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 29-ի «Ըստ գետային ավազանների Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ու պաշարների բաշխումը սահմանելու մասին» N549-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու պահանջ։
0 321

Under development

Discussed 19.12.2018 - 14.01.2019

<<Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի <<Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին>> N23 արձանագրային որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակ 12-ի՝  <<Հայաստանում անապատացման դեմ պայքարի 2015-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրի>>՝ 2019-2020 թվականների ընթացքում համապատասխան կետերի իրականացման վերաբերյալ.
0 202

Under development

Discussed 19.11.2018 - 04.12.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով հստակեցնել շուրջ 8 տարվա ընթացքում փոփոխությունների ենթարկված «Սևան ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կազմը և նկատի ունենալով խորհրդի կազմի անընդհատ փոփոխվող դինամիկ պրոցեսը ու հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը վերապահել լիազորված մարմնին` բնապահպանության նախարարությանը:   
0 335

Under development

Discussed 08.11.2018 - 23.11.2018

<<Կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը հաստատելու և 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ»  պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։
1 341

Under development

Discussed 05.11.2018 - 20.11.2018

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ։
5 581

Located in RA Government

Discussed 01.11.2018 - 21.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 52-րդ կետով՝ «52) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը։»։  
3 1359

Under development

Discussed 27.10.2018 - 15.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 153 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը նպատակ ունի ավիաօդերևութաբանական մարմնի գործունեությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և Չիկագոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին
1 441