Ministry of Finance

Drafts

In the title
Draft development authority
Type
20.08.2019 04.09.2019
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման գործընթացների շրջանակներում ախտորոշված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ, որոնք հիմնականում վերաբերում են գործընթացների արդյունավետվությունը բարձրացնելու, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատելու, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատությունը ապահովելու, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ:
0 169

Discussed 30.07.2019 - 14.08.2019

«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը՝ ապահովելով բնակարանաշինության զարգացմանն ու բնակարանային ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը:
2 602

Discussed 30.07.2019 - 14.08.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը՝ ապահովելով բնակարանաշինության զարգացմանն ու բնակարանային ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը:
0 351

Discussed 09.07.2019 - 25.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձեռնպահ մնալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի  Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և  իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կազմում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ ընդգրկելուց:
1 507

Under development

Discussed 05.02.2019 - 20.02.2019

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է սահ­մա­նել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները, ինչպես նաև մաքսային գործառնությունների համար գանձվող մաքսավճարը որպես պետական տուրք սահմանելու հետ կապված հարաբերությունները:
0 1317

The draft has been accepted

Discussed 23.01.2019 - 07.02.2019

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջա­վայրը, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապա­հովել կայուն նախադրյալներ:
300 28628

The draft has been accepted

Discussed 14.01.2019 - 29.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2019 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:
0 1013

The draft has been accepted

Discussed 14.01.2019 - 29.01.2019

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշ­ման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյու­ղա­տնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամա­­­նակ առա­ջացող բնական կորուստների չափերը:  
0 1314

The draft has been accepted

Discussed 29.12.2018 - 14.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշ­ման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ քաղա­քա­ցիների կողմից ավել վճար­­ված բնա­պահ­­­պա­նա­կան հարկի գումարները վերադարձնելու համար:
0 1282