16.05.2025 31.05.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն և կլրացվեն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կհստակեցվի հողամասի նպատակային նշանակության փոփոխությունների մասով ներկայացվող առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը: 2 0 0 244
15.05.2025 30.05.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանի հավելվածում կատարված լրացումը նպատակ ունի շրջանառու բնակելի ֆոնդի <ստեղծման> համար բավարար պայմանի սահմանումը, որը կվերաբերի ոչ միայն գոյություն ունեցող և հետագա շահագործման համար պիտանի, վերակառուցվող, այլև նորակառույց սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ֆինանսական մատչելիության ապահովմանը: Նախագծով նախատեսվել է տվյալ կարգավորման գործողությունը տարածել նաև ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի միջին ռիսկայնության անհատական բնակելի տներին: 1 2 0 251
08.05.2025 23.05.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի պարզեցմանը: Նախագծի ընդունման արդյունքում․ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի առանց ավելորդ վարչարարության և քաշքշուկների, լիցենզավորված կազմակերպության (համապատասխան հավաստագիր ունեցող ճարտարապետի) կողմից սահմանված կարգով կազմված նախագծային փաստաթղթերի և նախագծով նախատեսված այլ փաստաթղթերի առկայությամբ իրականացնել շինարարական աշխատանքներ․ կթեթևանա համայնքապետարանների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, կխնայվեն վարչական ռեսուրսները։ 3 1 0 406
07.05.2025 22.05.2025 ՀՀՇՆ «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը տարածվում են լաբորատոր ախտորոշիչ գործունեություն իրականացնելու համար նախատեսված շենքերի, շինությունների և սենքերի նախագծման, շինարարության, վերակառուցման, հիմնանորոգման, արդիականացման և վերազինման վրա, ներառյալ առանձին կանգնած օբյեկտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի, հասարակական և արտադրական շենքերում ներկառուցվող կամ կցակառուցվող սենքերը: Սույն շինարարական նորմերը սահմանում են նշված օբյեկտների շահագործման ընթացքում տեխնիկական, սանիտարահամաճարակային, հակահրդեհային և էրգոնոմիկական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նվազագույն պահանջները: 1 0 0 269
06.05.2025 21.05.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական հրապարակներում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պարտավորությունների մասով իրազեկվածության հիմքերի ստեղծման, վարչական, ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմի աշխատողների պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությամբ 1 0 0 261
Discussed 23.04.2025 - 08.05.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ոչ սահմանամերձ բնակավայրերում կառուցվող հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցների տնտեսում։ 2 2 2 502
Discussed 22.04.2025 - 07.05.2025 <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շինարարական ծրագրերի պետական համալիր փորձաքննության արդյունավետություն, շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության միջոցառումների ապահովում։ 1 0 0 422
Discussed 22.04.2025 - 07.05.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը կնպաստի հողամասերի կառուցապատման նկատմամբ միատեսակ մոտեցումների իրականացմանը՝ կառուցապատման տոկոսի նկատմամբ ճկուն մոտեցման միջոցով կանոնակարգելով տարբեր կարիքներ ունեցող շահառուների համար միանման մոտեցումներ կիրառելու հնարավորությոնը և տարածքների խնայողական օգտագործմանը 1 0 0 354
Discussed 18.04.2025 - 03.05.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց աշխատակարգերը հաստատելու մասին» N 978-Լ որոշման 4-րդ հավելվածով սահմանված աշխատանքների անխաթար աշխատանքները՝ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով իրականացնելու համար սահմանելով նոր իրատեսական ժամկետը: 0 0 0 621