Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Environment

Drafts

Draft development authority
Type
In the title

17.02.2026 09.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունումը կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանությանը,  ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, դրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը, ջրի կորուստների կրճատմանը և ջրային ռեսուրսների որակի բարելավմանը։
Մնաց {days} օր
0 95

12.02.2026 27.02.2026
Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերանայման և 7-րդ ազգային զեկույցի նախագիծ Հայաստանի Հանրապետության յոթերորդ ազգային զեկույցի (ԱԶ) պատրաստման գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 26-րդ հոդվածի և Կողմերի համաժողովի 15/6 որոշման հիման վրա։ Զեկույցի նպատակն է Կունմին-Մոնրեալի «Կենսաբազմազանության պահպանության գլոբալ շրջանակի» (ԿԳՇ) նպատակներին ու թիրախներին համահունչ ապահովել Հայաստանի հաշվետվողականությունը՝ ներկայացնելով ազգային մակարդակում իրականացված գործողությունների, գրանցված արդյունքների և առկա մարտահրավերների համապարփակ վերլուծություն։
Մնաց {days} օր
0 123

09.02.2026 02.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է թափոնների վարչական վիճակագրական հաշվետվության ձևանմուշը և դրա լրացման հրահանգը  համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքով սահմանված դրույթներին և ՀՀ կառավարության որաշմամբ սահմանված՝ թափոնների պետական հաշվառման կարգին՝ հստակեցնելով հաշվետվությամբ ներկայացման ենթակա տվյալների շրջանակը: 
Մնաց {days} օր
0 177

09.02.2026 02.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է թափոնների հաշվառման կարգը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքով սահմանված դրույթներին՝ հստակեցնելով թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, ինչպես նաև ապահովել համապատասխան պետական մարմինների հասանելիությունը հաշվետվությունների միջոցով էլեկտրոնային հարթակում գեներացվող ու պահպանվող տվյալներին, որոնք անհրաժեշտ են վերջիններիս գործառույթների իրականացման համար: 
Մնաց {days} օր
0 195

Discussed 21.01.2026 - 05.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշում Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» N 1142-Ն և Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման մասին» N 1145-Ն որոշումների (այսուհետ՝ որոշումներ) ուժի մեջ մտնելու ժամկետները վերանայել և ագլոմերացիայի (ք․ Երևան) համար ավելի շուտ ուժի մեջ մտնելու ժամկետներ սահմանել։ Ինչպես նաև Կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման հավելվածով սահմանված աղյուսակի «Ազոտի երկօքսիդ», «Ածխածնի օքսիդ», «Անհիդրիդ ծծմբային», «Կախված մասնիկներ PM2.5», «Կախված մասնիկներ PM10 » աղտոտող (վնասակար) նյութերի 4-րդ սյունակի «միջին օրական» ցուցանիշները՝ «0.04», «3», «0.05», «0.035», «0.06» թվերը  փոխարինել «-» կետադրական նշանով։
Մնաց {days} օր
0 427

Discussed 20.01.2026 - 04.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  Հողային օրենսգրքի և Ջրային օրենսգրքի համապատասխանեցման նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը կազմել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։
Մնաց {days} օր
0 340

Discussed 19.01.2026 - 06.02.2026

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման դեպքում վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացում կհստակեցվեն պետական կառավարման մարմինների դերերը, ինչը կնպաստի թվայնացման գործընթացի արդյունավետ և համակարգված իրականացմանը։
Մնաց {days} օր
0 550

Discussed 19.01.2026 - 06.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2305-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2305-Ն որոշումը, ինչը կնպաստի ՀՀ 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքի պատշաճ իրավակիրարկմանը։
Մնաց {days} օր
0 479

Discussed 19.01.2026 - 06.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կկանխի ջրային ռեսուրսների գերշահագործումը, կնպաստի ջրային ռեսուրսների պահպանությանը և արդյունավետ օգտագործմանը, որոշումների կայացմանը, ինչպես նաև կնպաստի ՀՀ 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքի պատշաճ իրավակիրարկմանը։
Մնաց {days} օր
0 508
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: