30.06.2022 22.07.2022 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ գլուխը, որը վերաբերում է նոտարական գործողություններին, ամբողջությամբ համապատասխանեցնել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքին՝ միաժամանակ հղում կատարելով «Նոտարիատի մասին» օրենքին՝ հաշվի առնելով տվյալ իրավահարաբերության զարգացման դինամիկան և հետագա հնարավոր փոփոխությունները: Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունները: 0 1 0 137
30.06.2022 22.07.2022 «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանություն-ները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի և «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը և հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների և դրանք կատարող անձանց շրջանակը: Նախագծի ընդունման պարագայում կբարձրացվի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների մասով, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը և կհստակեցվի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը: 1 1 0 152
Discussed 06.06.2022 - 24.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Ներկայումս սահմանին դիմելու դեպքում օտարերկացին լրացնում է համառոտ դիմում, որը չի պարունակում այն բոլոր կարևոր տեղեկությունները, որոնք նույն օտարերկրացին պետք է լրացնի, եթե դիմի նախապես՝ E-VISA համակարգով։ Նախագծով հստակեցվում է, թե տվյալ կարգի իմաստով ովքեր են համարվում ընտանիքի անդամ և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն այդ ազգակցական կապն ապացուցելու համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան կապը հաստատելու համար մի շարք դեպքերում բավարար է միայն փաստաթղթի պատճենը՝ հետևյալ հիմնավորմամբ. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, կատարելագործել և հստակեցնել վիզա ստանալու հետ կապված ընթացակարգերը։ 0 0 0 381
Discussed 06.06.2022 - 24.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի № 329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 14-ի № 1348-Ն որոշմամբ կատարված փոփոխության և լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։ Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը և Ալժիրը Նախագծով առաջարկվում է նաև սահմանել այն պետությունները, որոնց ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում։ Մուտքի վիզաների ուսումնասիրության և որոշման կայացման համար հիմնական չափանիշներից են անվտանգությունը և այցելության նպատակի արժանահավատությունը (միգրացիոն ռիսկերի գնահատումը), հետևաբար նախագծով ներկայացվող երկրների գործող կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայությունն ինքնին տվյալ օտարերկրացու օգտին առկա փաստական հանգամանք է։ 0 1 0 369
Discussed 12.05.2022 - 02.06.2022 «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանություն-ները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի և «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը և հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների և դրանք կատարող անձանց շրջանակը: 0 0 0 442
Discussed 07.04.2022 - 27.04.2022 «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանությունները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի և «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը և հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների և դրանք կատարող անձանց շրջանակը: 1 0 0 614
Discussed 04.10.2021 - 21.10.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: 0 0 0 3887
Discussed 23.03.2021 - 07.04.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: 4 0 0 2673
Under development Discussed 02.11.2020 - 17.11.2020 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: 2018թ. հունիսի 1-ից մեկնարկեց համաձայնագրի՝ ԵՄ բացառիկ իրավասության ներքո գտնվող դրույթների ժամանակավոր կիրարկումը՝ ըստ ՀԸԳՀ 385-րդ հոդվածի։ Սույն հոդվածի համաձայն մինչև վավերացման գործընթացի ավարտն ու վերջնական ուժի մեջ մտնելը վերոնշյալ դրույթները կարող են ժամանակավորապես կիրարկվել ավանդապահին հանձնելուց հետո երկրորդ ամսվա առաջին օրվանից: Ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են Համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը (հիմնականում այն հոդվածները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակներում) ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից Համաձայնագրի վավերացումից հետո։ ցուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվել է ՀՀ վարչապետի 666–Լ որոշմամբ: Հանրային քննարկման դրված գործողությունների ծրագիրը կազմում է ՀԸԳՀ դեռևս ուժի մեջ չմտած 20%-ը: 0 0 1 6805