Ministry of Economy

Drafts

In the title
Draft development authority
Type
15.10.2024 30.10.2024
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում՝ ԵԱՏՄ ԱՍԳ ԱԱ 7214 20 000 0 և 7214 99 100 0 ծածկագրերին դասվող՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանելով պետական տուրք՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով։
0 184
14.10.2024 25.12.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրից օգտվելու հնարվորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում Ծրագրի շրջանակներում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը, կապահովվի  սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի կողմից ստանձնած սպանդանոցային մորթի ծառայությունների մատուցման պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։
0 245
11.10.2024 26.10.2024
««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծեր
0 493
10.10.2024 30.10.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչեն մի շարք միջոցառումներ, քանի որ դրանք արդեն իսկ իրականցված են կամ դրանց իրականացումը  բխում են այլ իրավական ակտերից, ինչպես նաև կփոփոխվեն միջոցառման կատարողները և կլրամշակվի միջոցառման անվանումը և  կսահմանվեն նոր ժամկետներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տվյալ ենթակետերով սահմանված միջոցառումները։
0 351
10.10.2024 31.10.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության որոշման նախագիծ ՆԱԽԱԳԻԾ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ        
0 417
09.10.2024 24.10.2024
««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանն իրավունք վերապահել արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական արտադրատեսակների և դեղագործական արտադրանքի հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական այլ անհրաժեշտության ապահովմամբ պայմանավորված, երբ դա պահանջում է հասարակության շահը, թույլատրել առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը՝ վերջինիս այդ մասին տեղեկացնելով ամենասեղմ ժամկետում:Տվյալ դեպքում գյուտի օգտագործման թույլտվություն ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրատիրոջը վճարում է համաչափ փոխհատուցում:
0 336
07.10.2024 22.10.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ կատարել խմբագրում կապված ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառման ընթացակարգի հետ։
0 427
07.10.2024 22.10.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով, առաջարկվում է արգելք սահմանել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերի միջակայքին պատկանող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների՝ դեպի երրորդ երկրներ և ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման վրա։
0 433
07.10.2024 22.10.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանափակումների կիրառման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված ԱՏԳ ԱԱ 84 և 85 ծածկագրին դասվող որոշ օգտագործված ապրանքների մասով, ինչն իր հերթին, առաջացնում է որոշակի բարդություններ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից  արտահանման դեպքում։ Նշված բարդությունները բացառելու նպատակով առաջարկում ենք արտահանման արգելք կիրառված օգտագործված սարքավրումների ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 8453 ծածկագրերին դասվող (սարքավորումներ՝ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար) սարքավորումները։  Միևնույն ժամանակ, նպատալկ ունենալով ապահովել օդանավերի և երկաթուղային տրանսպորտի անխափան ու կայուն գործունեությունը՝ առաջարկվում է արտահանման արգելքի ցանկից հանել օդանավերի և երկաթուղային տրանսպորտին վերաբերող պահեստամասերը։
0 397